Թուրքական Zaman-ի սյունակագիր Մումթազեր Թուրքոնեն իր հրապարակման մեջ գրել է, թե Թուրքիայում քաղաքական ուժերը եւ հասարակությունը պետք է նախապատրաստվեն հետէրդողանյան ժամանաշրջանին։
Մումթազեր Թուրքոնեն ուշադրություն է դարձել այն հանգամանքին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոտքերի տակից իշխանության գորգն արդեն քաշել են, իսկ Էրդողանն այլեւս չի կարողանալու կառավարել Թուրքիան։
«Թուրքիայում հետէրդողանյան ժամանակշրջանին պետք է պատրաստվեն թե քաղաքական ուժերը, թե հասարակությունը։ Այդ գործընթացում պետք է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ դերակատարում ստանձնի։ Աբդուլլահ Գյուլը փորձառու քաղաքական գործիչ է։ Մարտի 30-ը կարող է լինել (ՏԻՄ ընտրությունների օր-խմբ) այս ժամանակաշրջանի սկիզբը»,-գրել է Zaman-ի թղթակիցը։




























