Մարտի 5-ին, ժամը 07.50-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե

մարտի 5-ին, ժամը 12.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արմենակյան եւ Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 5-ին, ժամը 13.25-ի սահմաններում, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Երեւանյան փողոցի թիվ 67 տան դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 5-ին, ժամը 17.30-ին, «ԳԱԶԵԼ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 40/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: