Մարտի 5-ին, ժամը 12.30-ին, թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երեւանի Աբովյան փողոցի թիվ 60 շենքի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 20-ամյա ուղեւորուհին վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ եւ բուժօգնության դիմել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























