ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ԱԴԾ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ ղեկավար Նիկոլայ Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության պետ Միխայիլ Ֆրադկովը, ԱԽ-ի մշտական անդամ Բորիս Գլազեւը:
Ըստ Պեսկովի՝ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի իրադրությունը, այդ թվում՝ ՌԴ կազմ մտնելու համար Ռուսաստանի նախագահին եւ Դաշնության խորհրդին դիմելու՝ Ղրիմի Գերագույն խորհրդի որոշումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























