Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահագն Գրիգորյանը նշանակվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Այս տեղեկությունը NEWS..am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Նշենք, որ Վահագն Գրիգորյանը ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ-մեխանիկ է: Պատգամավոր է ընտրվել դեռեւս 1995թ, նա «Հոկտեմբերի 27-ի» նախաքննության օրինականությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն է եղել, ինչպես նաեւ «Հայնավթամթերք»-ի նախկին ղեկավարը: