Ռուսական ռուբլու թուլացումը եւ Ուկրաինայի իրադրությունը կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, մարտի 6-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա հիմնականում ներկայացրել է ռուսական ռուբլու հետ կապված ռիսկերը:
«Առաջին պոտենցիալ վտանգը մասնավոր փոխանցումների իրական արժեքի նվազումն է, երկրորդը՝ Ռուսաստան հայ արտահանողների եկամուտների նվազումը: Կարող են փոխվել նաեւ Հայաստանում գործող ռուսական բանկերի ֆինանսական ցուցանիշները: Սակայն իրավիճակն այնքան երկար չի տեւել, որ հնարավոր լինի խոսել կայուն ռիսկերի եւ սպառնալիքների մասին», - ասել է նախարարը:
Նշենք, որ եթե 2013թ. նոյեմբերին դոլարի փոխարժեքը կազմում էր 32,6 ռուբլի, այժմ այն 36,1 ռուբլի է:



























