Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ իշխանության մյուս ներկայացուցիչների հեռախոսազրույցների ձայնագրությունները ինտերնետում հայտնվելու հետ կապված գերմանական Spigel-ը հրապարակում է գրել թուրքերի նոր հոբբիի մասին։

Թուրքական Sozcu պարբերականը գրել է, թե Թուրքիայում տիրող իրավիճակի վրա արդեն շատ բացահայտ են հեգնում՝ ներկայացնելով գերմանական Spigel-ի հրապարակումը Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ մյուսների գաղտնալսված հեռախոսազրույցները ինտերնետում հայտնվելու փաստի հետ։

«Շատ թուրքեր փետրվարի սկզբից նոր հոբբի ունեն։ Երեկոները նստում են համակարգչի առաջ եւ սպասում են իշխանությունների գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրություններին։

Թուրքական իշխանությունների հակառակորդներն էլ ամեն օր Էրդողանի եւ որդու, Էրդողանի եւ նախարարների, Էրդողանի եւ գործարարների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցներ են տեղադրում Youtube-ում»,-գրել է Spigel-ը։