Պորտուգալիայում հայտնաբերել են Եվրոպայում բնակվող ամենախոշոր ցամաքային դինոզավր-գիշատիչի մնացորդները: Հայտնաբերման պատիվը պատկանում է պորտուգալացի հնագետների խմբին, որը պեղումներ էր անցկացնում պորտուգալական մայրաքաղաքից հյուսիս ընկած հատվածում:
Հնագետների կարծիքով՝ իրենց հայտնաբերած դինոզավրը պատկանում է նոր տեսակին, որն անվանել են Torvosaurus gurneyi, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ենթադրվում է, որ այդ դինոզավրը բնակվել է Պիրենեյան թերակղզում 150 մլն տարի առաջ ու հանդիսացել է գիշատիչ, ինչի մասին վկայում են նրա ատամները: Բացի այդ գիտնականներին հաջողվել է հաստատել դինոզավրի մոտավոր չափերը՝ երկարությունը մոտ 10 մետր, իսկ քաշը՝ ավելի քան 5 տոննա:



























