Հայաստանի կառավարությունն այսօր վավերացրել է ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի օրինագիծը: Առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխիքների մասին» օրենքում:

Կառավարությունն ընդհանուր առմամբ, սատարել է օրինագծին, հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը՝ կապված ավանդների ապահովագրության հետ, սակայն առաջարկել է նախքան խորհրդարանում դիտարկելը հանրային քննարկում անցկացնել: «Ինչպես գիտենք հասարակությունում պարտադիր վճարների վերաբերյալ որոշակի դիրքորոշում կա, որի համաձայն առանց քննարկումների նման որոշումները ընդունել չի կարելի: Ուստի ամբողջ ցիկլը պետք է քննարկել թե կոմերցիոն բանկերի, թե բիզնեսի հետ»,-հայտարարել է վարչապետը:

Կառավարության նիստից հետո լրագրողների առաջ ելույթ ունենալով՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նկատել է, որ փոփոխությունների նպատակը ոչ թե բանկային համակարգի բացերը քողարկելն է, այլ բանկային դեպոզիտները ներկայիս ու ապագային ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելը: