Facebook-ի ակտիվ օգտագործումը հանգեցնում է սննդային խանգարումների, պնդում են ամերիկացի գիտնականները: Նրանք նման եզրակացության են եկել հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 960 կին:
Մի քանի շաբաթ գիտնականները հետեւել են կանանց, ապա վերլուծել են ստացված տեղեկությունները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նրանց հաջողվել է պարզել, որ կանայք, որոնք օրական սոցիալական ցանցում անցկացնում են 2 ժամ, ավելի հաճախ են տառապում ավելորդ քաշից, ընդ որում, սնվում են հենց համակարգչի դիմաց:




























