Մեկ ամիս անց ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանը բուժումը կշարունակի եւ կվիրահատվի Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Իջեւանի» բ/կ-ի տնօրեն Վազգեն Մարգարյանը:

Նա տեղեկացրեց, որ Երեւանից մասնագետներ են այցելել Մամիկոն Խոջոյանին, զննել են եւ նպատակահարմար են գտել նրան տեղափոխել Երեւան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

Մոտ մեկ ժամից նա արդեն հիվանդանոցում կլինի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին  Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին: Գերության մեջ Մամիկոն Խոջոյանին խոշտանգել են, կոտրել են ձեռքը, մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ կան, նույնիսկ հրազենային վնասվածք է ստացել: Այժմ նրան վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել: