Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը հավաքվել է արտակարգ խորհրդակցության՝ կապված Ղրիմի Գերագույն խորհրդի որոշման հետ, որի համաձայն Ղրիմի թերակղզին ենթադրվում է միացնել Ռուսաստանի Դաշնությանը: Այս մաիսն հաղորդում է «Կորեսպոնդենտը»՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ղրիմի Գերագույն խորհուրդը կողմ է քվեարկել Ղրիմի՝ ՌԴ-ին միանալուն: Որոշում է կայացվել մարտի 16-ին հանրաքվե անցկացնել, որի ժամանակ քվեարկության կդրվի Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու հարցը: Ավելի վաղ հանրաքվեն նշանակված էր մարտի 30-ին:




























