ԱՄՆ-ն ռուսաստանցիներին եւ ղրիմցիներին վիզա տրամադրելու սահմանափակումներ է մտցրել, քանի որ նրանք սպառնում են «Ուկրաինայի ինքիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը», հայտնում է Associated Press.-ը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել «Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացները խոչընդոտելու հարցում պատասխանատու իրավաբանական եւ ֆիզիկական անձանց» նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:
Նոր սահմանափակումներն ընդունվել են որպես Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ նախատեսված պատժամիջոցների լրացում:




























