Ղրիմի Գերագույն խորհրդի որոշումը՝ կապված ՌԴ-ին միանալու հետ, լեգիտիմ չէ, հայտարարել է Ուկրաինայում ԵՄ դեսպան Յան Տոմբինսկին:

Ըստ նրա՝ այդ որոշումը խախտում է Ուկրաինայի գործող Սահմանադրությունը:

Ինչպես Տոմբինսկին է հայտարարել, ըստ Սահմանադրության՝ Ղրիմի ճակատագիրը կարող է որոշվել միայն համաուկրաինական հանրաքվեի արդյունքում:

Նա նաեւ ընդգծել է, որ Բրյուսելում ԵՄ նախարարների խորհուրդը դիտարկում է Ղրիմի ճգնաժամը, սակայն արդյունքների մասին տեղեկություններ առայժմ չկան, հաղորդում է Ազատություն Ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ Ղրիմի Գերագույն խորհուրդը մարտի վեցին արտահերթ փակ նստաշրջանի ժամանակ որոշում է կայացրել Ռուսաստանին միանալու վերաբերյալ: Պատգամավորները նաեւ կողմ են քվեարկել հանրաքվեն մարտի 16-ին նշանակելուն: