Գառնին հետխորհրդային տարածքում հեթանոսական միակ տաճարն է: Այն հայ ժողովրդի ժառանգությունն է, եւ դրա տարածքում որեւէ բան կառուցելն անընդունելի է:  Այս մասին մարտի 6-ի մամուլի ասուլիսում հայտնել է նկարիչ Սուրեն Խորենյանը՝ մեկնաբանելով Գառնու  հեթանոսական տաճարի հարեւանությամբ սրճարանի հնարավոր շինարարությունը:

Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը տվյալ խնդրի պատճառ է համարում այն, որ Հայաստանի կառավարման բոլոր բնագավառներում պատահական մարդիկ են հայտնվել:  Նա նշել է, որ ՀՀ կառավարությունում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: «Երկրի կառավարման ոլորտում անգրագետ մարդիկ են, որոնք տեղեկացված չեն, ոչինչ չգիտեն, գիրք չեն կարդում, եւ այդ պատճառով էլ սխալները շարունակվելու են», - հավելել է ԵԳՄ-ի նախագահը: Ըստ նրա՝  ծագած խնդիրները լուծել չկարողացող մարդիկ  պետք է քաղաքակիրթ ձեւով հեռանան: