Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսը կոչ է անում բոյկոտել հանրաքվեն, որը պետք է կայանա մարտի 16-ին: Այս մասին հայտարարել է Մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովը: Այս մասին նա հայտարարել է АТR հեռուստաալիքի եթերում, փոխանցում է TCH.ua-ն:
Չուբարովն ընդգծել է, որ որոշումը կայացվել է Մեջլիսի նիստի ժամանակ՝ նախքան հանրաքվեի ժամկետը փոփոխելը: «Այն պայմաններում, երբ փողոցներում զորքեր են, իրավական անօրինություններ են, հանրաքվեի հայտարարությունը, ինչպես նաեւ օրենսդրության բացակայությունը այդ գործողությունը վերածում է Ղրիմում իրավիճակի հետագա ապակայունացմանը նպաստող գործոն»,-ընդգծել է նա:




























