Սահմանված ժամանակացույցով Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:
Փետրվար ամսվա ամփոփ տվյալներով՝ Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 118 քաղաքացի:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 469 քաղաքացի: Ներկայացված հարցերից 374-ը ստացել են լուծումներ, 83 հարց դեռ ընթացքի մեջ է: Բարձրացված 12 հարց մերժվել է՝ վարչական շրջանի եւ կամ քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս լինելու պատճառով:
Ընդունելությունների շրջանակում քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են համապատասխան լուծումներ կամ սպառիչ պատասխաններ: Իսկ ընթացքի մեջ գտնվող հարցերը պատասխանատուների մշտական հսկողության տակ են` հնարավորին սեղմ ժամկետում դրանց լուծումները տալու նպատակով:




























