ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 6-ին կազմել է 414.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.26 դրամով:
Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 569.45դրամ (աճել է 0.56 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.48 դրամ (աճել է 0.01 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 693.23 դրամ (աճել է 1.80 դրամով):
Ոսկու գինը սահմանվել է 17,824.39 դրամ, արծաթի գինը՝ 284.23 դրամ, պլատինի գինը՝ 19,744.14 դրամ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.25 դրամ:



























