Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 38-ամյա Արթուր Գ.-ն մեղադրվում է կնոջը՝ Արմինե Հ.-ին ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին: Արթուրը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է կնոջ՝ Արմինեի հետ: Վիճաբանության ընթացքում Արթուրը դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով եւ փայտով հարվածներ է հասցրել կնոջ տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Արթուր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 18-ին: