Երեւանի Հալաբյան փողոցի 22-ամյա բնակիչ Աշոտ Ն.-ն մեղադրվում է խանդի հողի վրա Վիգեն Ս.-ին դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Աշոտ Ն.-ն, լինելով պայմանական ազատության մեջ, իր հավանած աղջկա՝ Ռիմա Ա.-ի հետ հանդիպելու եւ զրույցելու հարցի շուրջ վիճաբանել է Վիգեն Ս.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Աշոտն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Վիգենի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով առողջությանը միջին ծանր վնաս:
Աշոտ Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Աշոտը կալանավորված է:
Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին:




























