Հայաստանի կառավարության մարտի 6-ի որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող եւ տարբեր վայրերում տեղակայված երեք միավոր գույքային համալիրներն ամրացվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին:
Ներգրավվելիք կառուցապատողները կնորոգեն եւ կպահպանեն նշված գույքը: Կնորոգվեն նաեւ նախարարության կառավարմանն հանձնված Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները, թռիչքուղին, օդանավերի սպասարկման անգարը եւ այլն, կապահովվի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի գործունեությունը:


























