Ղրիմի տարածքում գտնվող բոլոր ընկերությունները, այդ թվում նրանք, որոնք գտնվում են Ուկրաինայի պետության սեփականության ներքո, կազգայնացվեն: Նման հայտարարությամբ մամուլի ասուլիսում հանդես է եկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալեւը, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

«Ուկրաինայի բոլոր պետական ձեռնարկությունները կազգայնացվեն եւ կանցնեն Ղրիմի ինքնավարության սեփականությանը»,-ասել է նա:

Սակայն, նրա խոսքով, մասնավոր բիզնեսի սեփականությունը, ներառյալ հողը, անշարժ գույքը, ձեռնարկությունները, կվերաձեւակեպվեն ըստ ռուսական օրենսդրության: