Լուսադիոդային հիմքով ցերեկային լույսի լամպերը վտանգավոր են մարդու առողջության համար: Նման եզրակացության են հանգել Թել-Ավիվի հետազոտական կենտրոնի իսրայելցի գիտնականները:
Մասնագետների խոսքով՝ այդ սարքավորումները խախտում են «բիոլոգիական ժամացույցն» ու բիոռիթմերը, որոնք հանգեցնում են տարբեր օրգան-համակարգերի աշխատանքների խափանման:
Մասնագետները որոշել են, որ երկնագույն լուսային ալիքի երկարությամբ լուսարձակումը (440-500 նյուտոն-մետր) հինգ անգամ կրճատում է մելատոնինի արտադրումը: Սովորական լուսարձակման ժամանակ լուսային ալիքները չեն ազդում կարեւոր հորմոնի արտարդրության վրա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Մելատոնինը հայտնի է իր հակաօքսիդանտ հատկություններով ու պայքարում է օրգանիզմում սթրեսների դեմ: Բացի այդ, այն պատասխանատու է մարդու «ներքին ժամացույցի» կարգավորման համար, ուստի դրա պակասի դեպքում խախտվում են կենսական կարեւորության գործընթացներ:



























