Հայաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված կանանց միջազգային տոնին՝ մարտի 8-ին:
Ավանդույթի համաձայն՝ միջոցառումը սկսվել է փաստագրական ֆիլմի ցուցադրությունից: «Մայրության ավետարան» ֆիլմը նվիրված է ղարաբաղյան պատերազմի մասնակիցների մայրերին ու այրիներին, ինչպես նաեւ հրադադարի տարիներին հակառակորդի գնդակից զոհված զինվորների մայրերին:
Նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ սկսվում է հատուկ շրջան, քանի որ մարտի յոթից ապրիլի ութը կանանց միամսյակն է:
Ըստ նրա՝ ղարաբաղյան պատերազմը ներկայացրել է կանանց պատրաստակամությունը՝ նեցուկ լինելու տղամարդկանց: Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով:


























