Լեսբուհիները միմյանց տարբերում են անծանոթ մարդկանց մեջ, գրում է The Telegraph-ը:

Նման եզրակացության են եկել գիտնականները հետազոտության արդյունքում, որին մասնակցել են թե հետերոսեքսուալ կանայք, թե լեսբուհիներ:

Էքսպերիմենտի արդյունքում հետազոտողները պարզել են, որ լեսբուհիների 67 տոկոսը հստակորեն գուշակում էին իրենց անծանոթ կանանց կողմնորոշումը: Միեւնույն ժամանակ, ինչպես նախկինում էր արդեն պարզվել, նույնասեռական տղամարդիկ իրենց կողմնորոշման անձանց տարբերակում են 57 տոկոս դեպքերում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Գիտնականների կարծիքով՝ հետազոտության արդյունքները ապացուցում են, որ սեռական կողմնորոշումը ու ընկալումը որոշակիորեն ազդում են միմյանց վրա: