Ռուսաստանի վրա ուժեղ ճնշում է գործադրվելու՝ Ուկրաինայի հարցում դեէսկալացիայի հասնելու: Այս մասին երկրի նախագահի ու կառավարութան արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը:
Ինչպես հաղորդում է Ելիսեյան պալատի կայքը, ֆրանսիական պետության ղեկավարը հայտարարել է. «Եվրոպական խորհուրդը կարտահայտի ԵՄ կարծիքը՝ կապված Ուկրաինայի հետ, եւ իր աջակցությունը հայտնելու Ուկրաինայի կառավարությանը՝ տնտեսական բարեփոխումներ անցկացնելու, նախագահական ընտրություններ կազմակերպելու հարցում: Հետո Ռուսաստանի վրա, հնարավոր է, ուժեղ ճնշում գործադրվի, որպեսզի դեէսկալացիայի գործընթաց սկսվի: Հարկավոր է. որպեսզի Եվրոպան հիմա բավականին ուժեղ ճնշում գործադրի, որպեսզի երկխոսության ուղի հարթի ու վերջապես թույլ տա Ուկրաինային կատարել իր ընտրությունը»:
Նշենք, որ մարտի 6-ին Բրյուսելում շտապ կարգով հավաքվել են Եվրոպայի 27 երկրների ղեկավարներ՝ համաձայնեցնելու ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իրենց արձագանքը, աջակցելու ուկրաինական ժողովրդավարական գործընթացներին ու Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը ընտրելու:




























