Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել իր զորքերը եւ իսկական բանակցություններ սկսել՝ խաղաղ կարգավորման հասնելու համար:

Յացենյուկը անօրինական է համարել Ղրիմի խորհրդարանի հանրաքվե անցկացնելու որոշումը: «Դա անօրինական որոշում է եւ այդ, այսպես կոչված, հանրաքվեն իրավական հիմք չունի: Դա է պատճառը, որ մենք ՌԴ կառավարության կոչ ենք անում չաջակցել նրանց, որոնք հայտարարում են Ուկրաինայում անջատողականության մասին: Ղրիմը եղել, մնում է եւ կլինի Ուկրաինայի անքակտելի մասը»,-հայտարարել է Յացենյուկը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաեւ նշել է, որ Կիեւը պատրաստ է ԵՄ-ի հետ որքան հնարավոր է շուտ ասոցացման համաձայնագիր ստորագրել: