Հունաստանում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք պահանջում են գործազուրկներին աջակցելու միջոցներ ձեռնարկել: Հատուկջոկատայինների հետ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հունաստանի կոմկուսին մոտ գտնվող «Համաաշխատավորական մարտական ճակատ» արհմիության ներկայացուցիչները Աթենքի կենտրոնում ճեղքել են ոստիկանական շղթան եւ փորձել են շարունակել ճանապարհը դեպի ֆինանսների նախարարության շենք (Սինտագմա հրապարակ): Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել եր ձերբակալել մի քանի ցուցարարի: Որոշ ժամանակ անց բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բախումների ժամանակ վիրավորվել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հունաստանի կոմկուսի անդամ Խարալամբոս Անգուրակիսը:
Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկի պաշտոնական այցի առթիվ ոստիկանությունն արգելել է հանրահավաքները երկրի խորհրդարանի մոտ գտնվող Սինտագմա հրապարակում, ինչպես նաեւ կառավարության եւ նախագահական նստավայրերի մոտ:




























