Իրաքի կենտրոնական Բաբիլ նահանգում ահաբեկչությունների զոհ է դարձել տասը մարդ: Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, եւս 13 մարդ վիրավորվել է: Առնվազն երեք պայթյուններ են որոտացել Հիլա քաղաքում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նախօրեին Բաղդադում մի շարք ահաբեկչությունների արդյունքում զոհվել էր 14 մարդ, ավելի քան 70-ը վիրավորվել էին: Օգտագործվել են յոթ ականապատ ավտոմեքենաներ, որոնք ղեկավարել են մահապարտները: Երկու դեպքերում գործի են դրվել ճամփեզրին տեղադրված ականները: Ամենաուժեղ պայթյունը որոտացել է Էլ-Կարադա ու Էշ-Շուլայա շրջաններում:
Նշենք, որ տարեսկզբից ի վեր՝ Իրաքում ահաբեկչությունների զոհ է դարձել 1790 մարդ:




























