Անհանգիստ ոտքերի համախտանիշը բնութագրվում է տհաճ զգացողությամբ ստորին վերջույթներում, որոնք հանգստի ժամանակ են ի հայտ գալիս ու ստիպում են հիվանդին մեղմացնող շարժումներ կատարել: Այս վիճակը հանգեցնում է քնի խանգարման ու առողջության հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացնում: Նման եզրակացության գիտնականները հանգել են 12556 տղամարդու հետազոտլեւ արդյունքում, ովքեր տառապում էին այդ հիվանդությունից, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Նրանց հաջողվել է հաստատել, որ այս մարդկանց շրջանում մահացության մակարդակը մյուսների համեմատ ավելի բարձր է: Բացի այդ, շատերի մոտ սրտանոթային հիվանդությունների եւ հիպերտոնիայի հանդեպ հակվածություն էր նկատվում:



























