13-ամյա դպրոցական Ջեյմի Էդվարդսը դարձել է աշխարհում միջուկային ռեակտորի ամենաերիտասարդ ստեղծողը: Իր սարքը տղան ստիպված է եղել հավաքել իր դպրոցի դասարանում այն բանից հետո, երբ տեղի ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնը հրժարվել է նրա հետ համագործակցել:

Դեռահասը դարձել է ամենաերիտասարդ մարդն աշխարհում, որին հաջողվել է զրոյից միջուկային սինթեզի գործընթաց մեկնարկել՝ միասնելով ջրածնի երկու ատոմներ՝ հելիում ստանալու համար:

Ջեյմին, որը դասերից հետո հաճախում է Փրեսթոնի ակադեմիա, երկարի տարիներ հետաքրքրվել է ռադիացիոն ճառագայթմամբ: Մի անգամ նա նույնիսկ իր հավաքած գումարով Հեյգերի հաշվիչ է գնել, հաղորդում է FedPost.ru-ն:

Քանի որ միջուկային լաբորատորիաներն ու համալսարանների ամբիոնները հրաժարվել են օգնել տղային, նա ստիպված է եղել իր փորձարկումները կատարել դպրոցի լաբորատորիայում: Նրան օգնել է դպրոցի տնօրենը, որը նույնիսկ նախագծի համար դպրոցի բյուջեից 4500 դոլար է հատկացրել:

Մի քանի ամսվա աշխատանքից հետո ռեակտորի ստեղծման աշխատանքներն ավարտվել են, բայց այն կգործարկվի Ջեյմիի 14-ամյակի նախօրեին, այս հանգստյան օրերին: