Վենեսուելայում Պանամայի շահերը կներկայացնի Կոստա Ռիկայի դեսպանատունը՝ այդ երկրների միջեւ հարաբերությունների խզումից հետո, որի մասին նախօրեին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Այս մասին հայտարարել է Կոստա Ռիկայի ԱԳ փոխնախարար Մայրա Արոսեմենան:
Նրա խոսքով՝ Պանաման մի քանի բարեկամ երկրների խնդրել է իրենց վրա վերցնել հյուպատոսական հարցերը. «Կոստա Ռիկան համաձայնել է կատարել այդ խնդրանքը՝ ի նշան համերաշխության», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մոտ ժամանակներս Պանամայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում կհրապարկվի Վենեսուելայում Կոստա Ռիկայի հյուպատոսության հասցեն, որ Պանամայի քաղաքացիները անհրաժեշտության դեպքում դիմեն այնտեղ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Պանամայի հետ՝ «հայրենիքի ինքնիշխանության պաշտպանության համար»:




























