Վերծանվել է հին եգիպտական զինվորի նամակը, որը գրվել է 1800 տարի առաջ: Ավրելիսոս Պոլիոն անունով զինվորը, հավանական է, որպես կամավոր ծառայել է Եվրոպայում հռոմեական լեգիոնում, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն:

Հունարենով գրված նամակում Պոլիոնը դիմում է իր ընտանիքին, ասելով, որ հույսը կտրել է, թե պատասխան կստանա, եւ որ պատրաստվում է դիմել իր հրամանատարին՝ թույլտվություն խնդրել երկար ճանապարհ կտրել ու տեսնել ընտանիքին:

Դիմելով մորը (հացավաճառ), քրոջն ու եղբորը, զինվորը գրել է. «Ես աղոթում եմ, որ դուք միշտ առողջ լինեք: Ես միշտ ձեր անունից՝ կփառաբանեմ բոլոր աստվածներին: Ես չեմ դադարում գրել ձեզ, բայց դուք ինձ չեք հիշում»: