Իտալիայի հարավում, Կալաբրիայի մարզում երկու ուղեւորատար գնացքներ են բախվել, հաղորդում է Corriere della Sera թերթը:
Միջադեպի հետեւանքով, մասնավորապես, ծանր վնասվածքներ է ստացել երկու կին, որոնք ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներից մեկը: Այլ վիրավորների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Գնացքների բախումը տեղի է ունեցել Կատանձարո եւ Կոզենցա քաղաքների միջեւ:




























