Ուկրաինայի իշխանությունների օրակարգում ՆԱՏՕ-ի անդամակցության հարց չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: Նրա խոսքով՝ այդ հարցը դեռեւս օրակարգում չէ:
Հարցին, թե ինչ նպատակով է վարչապետն այցելել Դաշինքի շտաբ բնակարան, Յացենյուկը պատասխանել է. ««Մենք ճգնաժամից դուրս գալու նպատակով հակամարտության լուծման ռազմական տարբերակներ չենք քննարկում: Մենք համարում ենք, որ պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի ճգնաժամը լուծվի քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով, եւ ՆԱՏՕ-ն, որպես գլոբալ ճգնաժամերի կարգավորման կարեւորագույն քաղաքական գործիքներից մեկը, կարող է լրջորեն օգնել»:




























