Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 6-ին` ժամը 18.06-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ցանկանում է ինքնասպան լինել` չհայտնելով անձնական տվյալները եւ գտնվելու վայրը, որից հետո քաղաքացին կրկին ահազանգել եւ հայտնել է, որ բնակվում է Երեւանի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 65 շենքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացի 59-ամյա Ա. Մ.-ն դաստակի շրջանում կատարել է մակերեսային կտրվածք, «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:




























