ՆԱՏՕ-ն պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը, Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Ռումինիայում «Ազատություն» ռադիոկայանը:
Յացենյուկի հետ համատեղ ասուլիս տվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ճգնաժամն Ուկրաինայում Երկրորդ աշխարհամարտից հետո ամենածանր սպառնալիքն է եվրոպական անվտանգությանը:
Ռասմուսենը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական էսկալացիան Ղրիմում եւ ձեռնպահ մնալ Ուկրաինայի այլ տարածքներ ինտերվենցիայից:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, Յացենյուկը նշել է, որ Կիեւի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ քննարկում չի եղել:




























