Ժնեւում Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մարտի 6-ին, հանդիպում է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ եւ քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

Նախարարները բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական համագործացությունը՝ ընդգծելով, որ առկա է այն առավել զարգացնելու համապատասխան ցանկություն եւ ներուժ։

2015 թ. առաջին կիսամյակում Եվրոպական միությունում լատվիական նախագահության համատեքստում Հայաստանի եւ Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին Հայաստան – ԵՄ հարաբերությունների շուրջ՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու  կարեւորությունը։

Զրույցի ընթացքում անդրադրաձ եղավ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի։

Էդգարս Ռինկեւիչսը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց պաշտոնական այց կատարել Ռիգա։