Մաքսային միությունում հույս ունեն, որ հեռանկարում կհաջողվի վերականգնել հարաբերությունները Ուկրաինայի հետ, հասցնելով նախկին մակարդակին: Այս մասին «ՄԻՌ-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
«Հույս ունենք, որ Ուկրաինայի ներսում նորմալ կյանքի եւ լեգիտիմ հարաբերությունների վերականգնումը թույլ կտա Մաքսային միության հետ հարաբերությունները առնվազն պահպանել նախկին մակարդակի վրա»,-ասել է Խրիստենկոն:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ տնտեսական կապերը ծայրահեղ արդիական են մնում, քանի որ երկիրը մաքսային եռյակի գլխավոր առեւտրային գործընկերներից մեկն է:
«Հատկապես Ռուսաստանի եւ Բելառուսի համար Ուկրաինան խոշոր կոոպերացիոն գործընկեր է, տեխնոլգիապես մասնակցում է շատ արտադրանքների արտադրությանը: Թեեւ վերջին տարիներին, տարբեր պատճառներով կոոպերացիոն կապերը նվազել են, այն բավական բարձր ու զգալի է մնում որը հեշտ չէ փոխարինել: Դա հաշվի առնելով, Ուկրաինայի հետ փոխգործակցությունը մնում է եւ կմնա ծայրահեղ արդիական»:




























