Եվրամիությունը Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեն «անօրինական եւ Ուկրաինայի Սահմանադրությանը հակասող» է ճանաչել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բրյուսելում արտակարգ գագաթաժողովի արդյունքում, հաղորդում է Reuters-ը:

«Մենք դատապարտում ենք Ուկրաինայի ինքնիշխանության խախտումը եւ կենսական կարեւոր ենք համարում այդ երկրի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարել է Մերկելը:

ԵՄ երկրների առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին անհապաղ դուրս բերել իր զորքերը Ղրիմից եւ հայտարարել, որ ԵՄ-ն սառեցրել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկկողմ բանակցությունները:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 6-ին Ղրիմի Գերագույն Ռադան ՌԴ կազմում ընդգրկվելու որոշում է կայացրել: Այդ որոշումը պետք է հաստատվի հանրաքվեով, որը նշանակվել է մարտի 16-ին: