Նախագահ Օբաման հստակ բացատրեց, որ մենք չենք կարող թույլ տալ Ռուսաստանին կամ որեւէ այլ երկրի անպատժելիորեն անտեսել միջազգային իրավունքը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Պետդեպարտամենտի միկրոբլոգը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Հռոմ կատարած այցի ընթացքում:
Նրա խոսքով՝ Վաշինգթոնը ցանկանում է շարունակել կապերը երկու կողմերի հետ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման եւ դրա ավարտի համար: «Ուկրաինացիներն այլ բան չեն ցանկանում, քան ունենալ իրավունք սեփական ապագան որոշելու եւ իրենց երկրում ազատ ապրելու համար: Եվրոպան աջակցում է մեզ մեր փորձերում հետագա լուծում գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանության համար եւ Ուկրաինայում էթնիկ ռուսների օրինական անհանգստության համար»,- հայտարարել է Քերին:
ԱՄՆ-ի պետքարտուղարը խոստովանել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում շահեր ունի, սակայն դրանք պետք է արտահայտվեն օրենքի սահմաններում: Նա նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը շահագրգռված է պաշտպանել ինքնիշխանությունը, որի համար կյանք է տվել:




























