ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայի վերաբերյալ կոնտակտային խմբի ստեղծման ուղղությամբ՝ երկրում լարվածության մեղմացմանը միտված քայլերի որոշակիացման համար, որը թույլ կտա դուրս բերել ռուսական զորքերը: Այդ մասին, ինչպես գրում է է The Wall Street Journal-ը, Հռոմում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ջոն Քերին:
Քերիի խոսքով՝ խումբը ներառելու է ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կիեւի նոր կառավարությանը եւ եվրոպական որոշ այլ երկրներ՝ ինչպես սպասվում է Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան:Ամերիկացի եւ ռուս պաշտոնական անձնանց խոսքով՝ քննարկման ենթակա հարցերի շարքում են Ուկրաինա միջազգային դիտորդների ուղարկումը, նախագահական ընտրությունների համար ավելի հստակ սկզբունքները, երկրում էթնիկ ռուսների պաշտպանության միջոցները: «Բոլորն աշխատում են կոնտակտային խումբ ստեղծելու ուղղությամբ: Հարցն այն է, արդյո՞ք կաշխատի սա Ռուսաստանի պատրաստականության ենթատեքստում իրականցնել դա»,- հայտարարել է Քերին:




























