ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որոնք վարկային երաշխիքներ են սահմանում Ուկրաինայի նոր կառավարության համար 1 մլրդ դոլարի չափով:
Փաստաթղթի օգտին քվեարկել են 385 կոնգրեսականներ, դեմ՝ 23-ը:
Ակնկալվում է, որ Սենատը օրինագիծը կքննարկի հաջորդ շաբաթ, ինչից հետո ստորագրման կներկայացվի նախագահին:
Նշենք, որ մարտի 6-ին Եվրոպական միության գագաթնաժողովը հավանություն էր տվել Եվրահանձնաժողովի՝ Ուկրաինային 11 մլրդ եվրո օգնություն տրամադրելու փաթեթի առաջարկին:




























