ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ լեգիտիմ է համարել Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն: «Իրավիճակն Ուկրաինայում վատթարանում է, քանի որ նշանակված հանրաքվեն ապօրինի է»,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:
«Միայն Ուկրաինայի տարածքում կայացած հանրաքվեն կարող է լեգիտիմ ճանաչվել»,- ասել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ լսումների էր հավաքվել Մեծ Բրիտանիայի առաջարկով՝ հեռախոսով լսելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասսոնի զեկույցը Կիեւից եւ քննարկելու իրավիճակը Ղրիմի շուրջ:




























