Ուկրաինական Սեւաստոպոլ քաղաքը որոշում է կայացրել սուբյեկտի կարգավիճակում Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է քաղխորհրդի մամուլի ծառայությունը:

Նաեւ որոշում է կայացվել աջակցել Ղրիմի՝ հանրաքվե անցկացնելու որոշմանն ու սեփական հանրաքվե անցկացնել մարտի 16-ին:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ապօրինի է համարել Ղրիմում հանրաքվե անցկացնելու որոշումն ու դատարան հայց է ներկայացրել:

Ղրիմում հանրաքվե անելու որոշումն արդեն ոչ լեգիտիմ են ճանաչել Եվրամիությունն ու ԱՄՆ-ն: