«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՊՆ-ում մարտի 8-ի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից «Ժամանակը» հետաքրքրվեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է դառնալ ընդդիմության լիդեր, ինչպես առաջարկում է առաջին նախագահը։ «Այսօր այդպիսի շանսեր ունեն եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, նաեւ ուրիշ լիդերներ կան»,- ասաց Նաղդալյանը։

Անդրադառնալով Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությանը՝ նա ասաց. «Ես չէի ուզենա ԲՀԿ ղեկավարին համեմատել որեւէ ուրիշ քաղաքական գործչի հետ, որովհետեւ համարում եմ, որ նա շատ յուրօրինակ, շատ ազգային գործիչ է, եւ ինքն իր ճանապարհն ունի, որը մենք կտեսնենք»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում