«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ դուստրը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով 2012-ին պատգամավոր դարձավ մեծամասնական ընտրակարգով Աբրահամյանի ընտրատարածքից (թիվ 17), օրերս կուսակցական լուրջ պաշտոն է ստացել։ Նա դարձել է Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար։
Հիշեցնենք, նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը։ Թվում էր, թե Բարսեղյանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնը կտրվի նոր մարզպետին՝ Արամայիս Գրիգորյանին, ում միջոցով փորձ է արվում մարզում թուլացնել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը։ Վերջինիս, սակայն, փաստորեն հաջողվել է համոզել Սերժ Սարգսյանին եւ կուսակցական այդ պաշտոնը պահել իրեն»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























