Վենեսուելայում սոցիալիստական կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 20 մարդ:
Հաղորդվում է, որ զոհերից մեկը բայքեր է, որը փորձել էր քանդել բողոքողների կառուցած բարիկադը: Նա ստացված հրազենային վերքից տեղում մահացել է: Երկրորդ զոհը Վենեսուելայի Ազգային գվարդիայի զինվոր է, որը նույնպես մահացել էր հրազենային վերքից, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Ambito.com-ը:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ այդ սպանությունները անպատիժ չեն մնա:
«Մարդասպանները կբռնվեն, կհանձնվեն դատարանին եւ բանտում կհայտնվեն», — նշել է նախագահը:




























