«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի՝ Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցրած քննադատություններին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է. «Ինչի՞ ես ընկած եզին անընդհատ ծփում, բա քեզ սազո՞ւմ է։
Ռոբերտ Նազարյանը երեւի փորձել է Տիգրան Սարգսյանի մասին լավ բան ասել, բայց՝ ստացվել է ինչպես միշտ։ Չնայած՝ նրան նույնպես կարելի է հասկանալ։ Վերջին հաշվով նա ի պաշտոնե է փորձել կարգավորել Տիգրան Սարգսյանին անընդհատ խփելու գործընթացը, որովհետեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախխագահն է, իսկ Տիգրան Սարգսյանին խփելը հանգիստ կարելի է գնահատել որպես հանրային ծառայություն։
Ի դեպ, հետաքրքիր է՝ եթե կառավարության լրատվական ծառայությունը որոշի պաշտոնապես հերքել Ռոբերտ Նազարյանի գնահատականը, «ընկած եզ» արտահայտության հատկապես որ բաղադրիչը կհերքի։ Կարծում ենք՝ անհրաժեշտ կլինի միանգամից երկու տեղեկանք ներկայացնել։ «Ընկածի» մասով Ազգային վիճակագրական ծառայությունից, «եզան» մասով՝ գյուղնախարարության համապատասխան վարչությունից»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























