ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, որը լրատվամիջոցներով տարածել էր էլեկտրոնային գաղտնալսումների վերաբերյալ փաստաթղթերը, ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը միլիարդավոր դոլարների վնաս է պատճառել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի հանձնաժողովի նախագահ Մարտին Դեմպսին, հայտնում է BBC-ն:

«Գողացված փաստաթղթերի ճնշող մեծամասնությունը կապված էին մեր ռազմական հնարավորությունների, գործողությունների, մարտավարության, մեթոդների եւ ընթացակարգերի հետ», — պարզաբանել է նա՝ հավելելով, որ Սնոուդենի հասցրած վնասը գնահատող միջգերատեսչական խումբը «ստիպված է աշխատել երկու տարի, եւ դա ինքնին խոսում է խնդրի  ծավալի մասին»:

Հիշեցնենք, որ ԱԱԳ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: